Կայքի կանոններ և կարգավորումներ

 

Ակբա բանկը սույնով պահանջում է համացանցում American Express® ապրանքանիշի պրոդուկտներն ու ծառայությունները ներկայացնող կայքերի այցելուներին պահպանել հետևյալ կանոնները և պայմանները: Կայք մուտք գործելով` Դուք հաստատում եք, որ համաձայն եք կայքի կանոններին և պայմաններին:

 

  • Կայքի սեփականության իրավունք

Կայքը American Express®-ի կողմից տրամադրված արտոնագրի հիման վրա վերահսկվում է Ակբա բանկի կողմից և հանդիսանում է Բանկի սեփականությունը: American Express® ընկերությունը, իր դուստր ընկերությունները, ինչպես նաև մասնաճյուղերը որևէ պատասխանատվություն չեն կրում Կայքի գործունեության համար:

 

  • Օրենքներ և կանոններ

Կայքի օգտագործումը և մուտքը կայք կառավարվում են բոլոր կիրառելի միջազգային, պետական և տեղական օրենքներով ու կանոններով:

 

  • Հեղինակային իրավունք/ապրանքանիշ

Ապրանքանիշերը, ֆիրմային անվանումները և սպասարկման նշանները (այսուհետ՝ Նշաններ), որոնք առկա են Կայքում, համապատասխանաբար հանդիսանում են Ակբա բանկի, American Express®-ի և այլ անձանց սեփականությունը: Կայքի այցելուներին արգելված է կիրառել Նշանները ցանկացած նպատակով` ներառյալ, սակայն չսահմանափակելով առանց Ակբա բանկի, American Express®-ի կամ երրորդ անձի, ում պատկանում են Նշանները, համաձայնության վերջինիս հղում կատարելու նպատակով օգտագործումը այլ էջերում կամ համացանցում կայքում առկա ողջ տեղեկատվության ու կայքի պարունակության, այդ թվում΄ ցանկացած համակարգչային ծրագրի, հեղինակային իրավունքները պաշտպանված են: Օգտատերերին արգելվում է փոփոխության ենթարկել, արտատպել, տարածել, փոխանցել, ցուցադրել, հրատարակել, վաճառել, արտոնագրել կամ օգտագործել կայքի տեղեկատվությունը ածանցյալ գործունեության նպատակով, անհրաժեշտ է զերծ մնալ կայքում առկա տեղեկատվությունը կոմերցիոն կամ հասարակական նպատակներով օգտագործելուց:

 

  • Հիպերլինկեր և Կայքի հետ փոխկապակցված հղումներ

Կայքում կարող են լինել հղումներ դեպի այլ կայքեր, որոնք թույլ կտան այցելուին լքել Կայքը երրորդ անձի կայքի նյութին ծանոթանալու նպատակով, կամ երրորդ անձի կայքի նյութը հիպերլինկով կամ հղումով բերել այս Կայք:Ակբա բանկի և American Express®-ի կողմից ոչինչ նախատեսված չէ Կայքում առկա հղումների թարմացման և վերահսկման վերաբերյալ: Եթե Ակբա բանկը կայքում հղում է անում դեպի որևէ այլ կայք, դա չի վկայում, որ Բանկը հաստատում կամ հովանավորում է տվյալ կայքը կամ որևէ անմիջական կապ ունի տվյալ կայքի կամ կայքի սեփականատերերի կամ մատակարարների հետ:Գոյություն ունեն համացանցում առկա տեղեկատվության կիրառման հետ կապված հատուկ ռիսկեր և Ակբա բանկը պահանջում է, որպեսզի Դուք համոզվեք, որ հստակ գիտակցում եք այդ ռիսկերը մինչ կայքում տեղակայված ցանկացած նմանատիպ տեղեկատվության վրա հիմնվելը, կամ այն օգտագործելը կամ կիրառելը:Ակբա բանկը արգելում է քեշավորումը, չարտոնագրված կայքերի տեքստերի հղումների և դրանց շրջանակներում Կայքին հասանելի դարձած ցանկացած տեղեկատվության կիրառումը: Ակբա բանկը իրավունք ունի կասեցնել ցանկացած չարտոնագրված հղում, Ակբա բանկը և American Express®-ը առհասարակ պատասխանատվություն չեն կրում այլ կայքերում հասանելի տեղեկատվության բովանդակության համար, որը կապված չէ իրենց սեփական Կայքի հետ: Կայքից դեպի այլ ինտերնետային կայքեր հղման միջոցով մուտք գործելը համարվում է օգտատիրոջ սեփական ռիսկը:Օգտատերերը պետք է տեղյակ լինեն, որ հղումով կայքերը կարող են ունենալ կանոններ և պայմաններ, գաղտնիության դրույթներ, անհատական տվյալների կիրառման դրույթներ և այլ դրույթներ, որոնք կարող են տարբերվել Կայքի դրութներից: Ոչ Ակբա բանկը և ոչ էլ American Express®-ը պատասխանատվություն չեն կրում նմանատիպ դրույթների համար և միանշանակ հրաժարվում են նմանատիպ ցանկացած դրույթների համար պատասխանատվություն կրելուց:

 

  • Առանց երաշխավորության

Կայքում ներկայացված բոլոր պրոդուկտները, ծառայությունները կամ կայքի ամբողջ բովանդակությունը, որոնք ներկայացված են Կայքում կամ բերված են մեկ այլ կայքից, որի հետ կապ ունի տվյալ Կայքը (միացյալ կայք), ներկայացվում են Ձեզ "ԻՆՉՊԵՍ ՈՐ ԿԱՆ"` առանց որևէ բացահայտ կամ ենթադրյալ բնույթի երաշխիքի ` ներառյալ, բայց չսահմանափակելով վաճառքի կամ հատուկ նպատակների՝ անվանումների, ճշգրտությունների, անվտանգության, ենթադրյալ բնույթի երաշխիքները:Ինչպես պահանջում է Սպառողների պաշտպանության օրենքը, Ակբա բանկը կամ American Express®-ը ոչ մի պարագայում պատասխանատվություն չի կրում Կայքի կամ նրան կապված կայքի միջոցով ստացված տեղեկատվությանը կամ կապված կայքի միջոցով ձեռք բերված ցանկացած պրոդուկտին կամ ծառայությանը վստահելու պատճառով Օգտատերերի կրած ցանկացած կորստի կամ վնասի համար:Օգատերերը պետք է պատասխանատվություն կրեն ցանկացած տեսակետի ճշտության, ամբողջականության և դրա անօգտակար լինելու , ինչպես նաև խորհրդատվության և այլ պարունակության համար, որոնք առկա են Կայքում, կամ հասանելի են կցված կայքից: Խնդրում ենք խորհրդակցել մասնագետի հետ` որոշակի տեսակետի, խորհուրդի, պրոդուկտի կամ այլ կայքի պարունակության վերլուծման վերաբերյալ:

 

  • Կայքից օգտվելու պատասխանատվության սահմանափակում

Ակբա բանկը եւ American Express®-ը մասնավորապես որևէ պատասխանատվություն չեն կրում (անկախ նրանից` հիմնված պայմանագրի, իրավախախտումների, խիստ պատասխանատվության կամ այլ հիմքերի վրա), ցանկացած ուղղակի, անուղղակի, պատահական, հետևանքների, կամ հատուկ վնասների համար , որոնք ծագել են կամ որեւէ կերպ կապված են Կայք մուտք գործելու կամ նրա օգրագործման հետ, (նույնիսկ եթե Ակբա բանկը կամ American Express®-ը նախապես զգուշացում են ստացել հնարավոր վնասների վերաբերյալ)` ներառյալ պատասխանատվությունը՝ կապված որեւէ համացանցային վիրուսների հետ, որոնք կարող են վնասել օգտագործողի համակարգչային սարքավորումները:

 

  • Օգտատերերի հաղորդակցության գաղտնիություն

Բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի, Ակբա բանկը պահպանում է բոլոր օգտատերերի հաղորդակցության գաղտնիությունը , որը պարունակում է օգտատիրոջ անձնական տեղեկություն և փոխանցվում է ուղղակիորեն Ակբա բանկին: Օգտատիրոջ կողմից հաղորդագրությունների դաշտում ցանկացած գրառման կամ օնլայն կապի հաղորդակցությունների գաղտնիությունը պաշտպանված չէ: Ավելին, Ակբա բանկը կարող է առանց որևէ պատասխանատվության կամ տարանջատման, նմանատիպ գրառումները օգտագործել և տրամադրել, (ներառյալ գաղափարները, հայեցակարգերը, նորարարությունները կամ այլ մտավոր սեփականություն) որևէ երրորդ անձի, ներառյալ և առանց սահմանափակման իր հիմնարար կազմակերպությանը, դուստր կազմակերպություններին և մասնաճյուղերին կամ American Express®-ին ցանկացած նպատակով: Նմանատիպ գործունեությունը Ակբա բանկի կողմից համարվում է պատշաճ և համապատասխանում է գործող օրենքներին:

 

  • Գրառումներ

Ինչպես Ակբա բանկը, այնպես էլ American Express®-ը չեն կրում որևէ պարտականություն վերանայելու Օգտատերերի կողմից կայքում տեղադրված ցանկացած հաղորդագրություն և գրառում և չեն կրում որևէ պատասխանատվություն նման գրառումների հետ կապված: Այնուամենայնիվ վերը նշվածը կարող է ժամանակ առ ժամանակ ստուգման ենթարկվել Ակբա բանկի կողմից, որը կարող է հրաժարվել, ընդունել և / կամ հեռացնելԿայքում պարունակվող ցանկացած գրառում;ա. ցանկացած անօրինական, վնասակար, սպառնալի, վիրավորական, ձանձրալի, զրպարտիչ, գռեհիկ, անպարկեշտ , տհաճ, ռասսայական, էթնիկապես կամ ցանկացած տեսակի դատապարտելի նյութ` ներառյալ, բայց չսահմանափակվելով ցանկացած նյութով, որը դրդում է քրեական հանցագործության իրականացման, առաջացնում է քաղաքացիական պատասխանատվություն կամ այլ կերպ խախտում է որևէ կիրառելի տեղական, պետական, ազգային կամ միջազգային օրենքբ. ցանկացած տեսակի գովազդ կամ միջնորդությունգ. գրառումներ, որոնք կարող են անձնավորել այլ անձանցդ. անձնական տեղեկություններ, ինչպես օրինակ հաղորդագրություններ, որոնցում առկա է հեռախոսահամար, հանրային ծառայությունների համարանիշ, հաշվի համար, հասցե, կամ գործատուների առաջարկներե. հաղորդագրություններ, որոնք կատարվում են Բանկի կամ American Express®-ի ոչ խոսնակ աշխատակիցների կողմից և միտում ունեն խոսել Բանկի կամ American Express®-ի անունից, ինչպես նաև պարունակում են գաղտնի տեղեկատվություն Բանկի և/կամ American Express®-ի վերբերյալ:զ. հաղորդագրություններ, որոնք իրենց մեջ պարունակում են չարտոնագրված ներբեռնումներ, որևէ հեղինակային կամ մասնավոր տեղեկատվությունէ. բազմաթիվ հաղորդագրություններ, որոնք գրառված են առանձին հատվածներում նույն օգտատիրոջ կողմից միևնույն տեղեկատվության վերաբերյալը. ցանկացած տեսակի նպատակային նշաններ:

 

  • Անհատական տվյալների փոխանցում

Օգտատերը գիտակցում և համաձայնում է, որ Կայքի միջոցով Բանկին իր ցանկացած անձնական կամ գույքային սեփականությանն առնչվող տեղեկատվություն տրամադրելով, տալիս է իր համաձայնությունը նման անձնական կամ գույքային սեփականությանն առնչվող տեղեկատվության փոխանցումը միջազգային աղբյուրներով, հարկ եղած դեպքում մշակումը համաձայն Բանկի պրակտիկ գործունեության:Օգտատերը պետք է տեղեկացված լինի, որ կայքում պարունակվող անհատական տվյալների փոխանցման դրույթները , չեն համընկնում American Express®-ի դրույթներին: American Express®-ը այդ դրույթների համար պատասխանատվություն չի կրում և հստակ կերպով հրաժարվում է նման դրույթների հետ կապված որևէ պատասխանատվությունից:

 

  • Կանոնների և պայմանների փոփոխություն

Ակբա բանկը իրեն իրավունք է վերապահում վերանայել Կայքի կանոնները և պայմանները ցանկացած ժամանակ և օգտատերերը համարվում են տեղեկացված ցանկացած կանոնների և պայմանների փոփոխությունների վերաբերյալ, որոնք կատարվում են Կայքում:

 

  • .Կանոնների և պայմանների խախտումներ

Թե՛ Ակբա բանկը և թե՛ American Express®-ը, իրենց իրավունքը պահպանելով, իրականացնում են օրենքով սահմանված բոլոր հնարվոր միջոցների կիրառումը , որպեսզի ամեն ինչ իրականացվի կանոնների և պայմանների շրջանակներում, արդար կերպով` առանց խախտումների, և իրավասու են նաև բլոկավորել համացանցի որոշակի հասցեներից մուտքը Կայք:

 

  • Գաղտնաբառի պաշտպանություն/անվտանգություն

Գաղտնաբառի կիրառումը և հասանելիությունը պաշտպանված են, իսկ Կայքի անվտանգ տարածքը հասանելի է միայն օգտատերերին: Չգրանցված հաճախորդները, որոնք կփորձեն մուտք գործել Կայքի այդ տարածք, կարող են ենթարկվել քրեական պատասխանատվության:

 

  • Իրավասություն/կառավարման մասին օրենք

Կայքի օգտատերերը համաձայնում են ենթարկվել տվյալ երկրի օրենսդրությանը:

Առնչվող հղումներ

American Express Logo

Հատուկ

առաջարկներ

Մենք համագործակցում ենք բազմաթիվ գործընկերների հետ՝ ձեզ լավագույնը առաջարկելու համար։

Հարմարավետ 

ծառայություններ

American Express Քարտը քեզ հետ է ամենուրեք և յուրաքանչյուր իրավիճակում

Քարտերի

սպասարկում

Տարածված և հասանելի է ինչպես աշխարհի բազմաթիվ անկյուններում, այնպես էլ համացանցում

live-life

Օնլայն ծառայությունների օգտագործումը կարգավորվում է համաձայն գաղտնիության քաղաքականության և ծառայությունների պայմանների։ Խնդրում ենք ծանոթանալ։

2024 American Express ընկերություն։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։ 

Armenia Change Country